Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրվելու է միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
Տնտեսվարողներն արդեն իրենց մտահոգություններն են հատնել Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծի վերաբերյալ։ Հանրային սննդի ոլորտում գործունեութուն ծավալող տնտեսվարողները դժգոհել են, որ նոր սամանափակումները հարվածելու են իրենց բիզնեսին։
Armenia Today-ը փորձեց նոր սահմանափակումների վերաբերյալ պարզել նաև քաղաքացիների արձագանքը, նրանք կո՞ղմ են, թե՞ դեմ նոր խստացումներին և նրանց կարծքով այս նոր մեխանիզմներով հնարավոր է «զսպել» կորոնավիրուսի տարածումը։