Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ կային էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման շուրջ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով մոտ օրերս պարզ հստակություն կլինի։ Նա հայտնել է, որ կարող է որոշակի բարձրացման խնդիր առաջանալ։
Armenia Today-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության խոսնակ Նատալյա Սարջանյանից հետաքրքրվեց՝ ՀԷՑ-ում սակագնի փոփոխության վերաբերյալ որևէ հարց քննարկվո՞ւմ է, պատրաստվո՞ւմ են արդյոք հայտ ներկայացնել ՀԾԿՀ։
Ի պատասխան՝ նա նշեց․ «Մենք մի քանի անգամ ասել ենք, որ մեր մասով չենք դիմել հանձնաժողովին»։
Հավելենք՝ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է նաև, որ մի քանի օրից կներկայացնեն հնարավոր բարձրացման հիմքերը։ Նրա խոսքով՝ խնդիրը պայմանավորված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկով, և հիմքում ընկած է ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկը։