Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ Ցորի Դ-20 դիվիզիոնի 9 զինծառայողների հոգեհանգստյան կարգը՝ զինվորական արարողակարգով։
Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները միայն վերջերս են գտնվել։
Նոյեմբերի երկուսին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք ցորի հրետանավորներն էին։
Նրանցից 9-ի՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի հոգեհանգիստն այսօր տեղի ունեցավ։