ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է դեկտեմեբրի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։
Armenia Today-ի թղթակցի հարցին՝ սպասելի՞ էին արդյունքները, և ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք կոալիցիաներ կազմել, Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ կոալիցիաներ են լինելու։ Նա հայտնեց, որ կոալիցիա կլինի Ախուրյանում, առաջիկայում կոալիցիայի մասին կհայտարարվի նաև Վարդենիսում։
«Բացի այդ, առաջիկայում ևս կլինեն համայնքներ, որտեղ ոչ իշխանական ուժերի միավորվելով՝ կձևավորեն ՏԻՄ իշխանություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։