Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զինծառայողի մահվան մասին։
Նախարարության տվյալներով՝ սպանվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։
Նշենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ՀՀ ՊՆ հարավարևմտյան N զորամասի թիկունքի հենակետի (ջրատարի) ուղղությամբ։