Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից՝ այս առաջնահերթությունը չի փոխվել: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Ցանկացած փուլում, երբ նման հնարավորություն է եղել, Վաշինգտոնն աջակցել է հայ-թուրքական գործընթացին: Հիմա ամերիկյան քաղաքականության ակտիվացումը պայմանավորված է նաև այս գործընթացով:
Բոլորն են հասկանում, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները և սա դիտարկվում է, որպես պատմական պահ:
Բոլորն են հասկանում նաև, որ Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների, այդ թվում՝ ազգային անվտանգության հաշվին:
Հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման ճանապարհով (Թուրքիայի և Ադրբեջանի հետ), քանի որ մենք ենք պատրաստ զիջումների, այդ թվում՝ մեր տարածքի, Արցախի և մեր սուվերենության հաշվին»,- գրել է Սարգսյանը: