«Երեք տենորներ» մեծ տոնական գալա-համերգով հանդես կգան համաշխարհային առաջին մեծության երգիչներ Արսեն Սողոմոնյանը, Լիպարիտ Ավետիսյանը և նոր բարձունքներ նվաճող երիտասարդ տենոր Տիգրան Հակոբյանը:
Կհնչեն հայտնի և սիրված օպերային արիաներ, երգեր և օպերային նախերգանքներ։
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Դեկտեմբերի 24-ին շտապեք «Արամ Խաչատրյան» համերգասրահ` վայելելու աննախադեպ, ֆանտաստիկ երեկոն՝ հայ տենորների մասնակցությամբ»,- ասված է միջոցառման հրավերի մեջ։