«Իմ քայլը» մերժեց Հայկ Մարությանին, իսկ ԲՀԿ-ն դա վաղուց է արել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Մարկոս Հարությունյանը։ Նա նշեց, որ ԲՀԿ-ն բազմիցս փորձել է օգնել քաղաքապետին պաշտոնավարման մեջ հաջողությունների հասնելու, սակայն մերժում է ստացել։
Նա հիշեցրեց Աբու Դաբիի թագաժառանգների՝ բանակցությունների գալու շրջանը, ասաց, որ տապալված բանակցությունները մեծ վնաս բերեցին Երևանին, քանի որ նպատակ կար հիվանդանոց կառուցելու, սակայն քաղաքապետը մերժեց նրանց՝ պատճառաբանելով, թե ջինսերով են եղել ու հանդիպման ընթացքում խոսել են հեռախոսով։
Մանրամասները՝ տեսանյութում։