Այս պահի դրությամբ որևէ հստակ տեղեկատվություն չեմ կարող հայտնել։ Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասած փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը։
Մասնավորապես՝ կան տեղեկություններ, որ ոստիկանության ներքին զորքերում նոր ստորաբաժանումներ պետք է ձևավորվեն, որոնք տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացից հետո պետք է ծառայություն իրականացնեն ՊԵԿ աշխատակիցների հետ։
«Կարծում եմ՝ նոր գումարտակ չի ձևավորվի։ Հնարավոր է դիտարկել ոստիկանության զորքերի որոշ աշխատակիցների գործուղում ՀՀ տարբեր մարզեր՝ իրավիճակից ելնելով։ Որևէ տեղեկատվություն չունեմ նոր գումարտակի ձևավորման մասին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։