«Դատարանը մերժեց Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»։
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ռոբերտ Նալբանդյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Նալբանդյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել նոյեմբերի 16-ին։ Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ նա հայրենիք էր վերադարձել 9 այլ հայ զինծառայողների հետ: