Մեր հիվանդանոցները պատրաստ են դիմակայել գրիպի շտամի շրջանառությանը: Կառավարության հունվարի 5-ի նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ հոսպիտալացված է 595 քաղաքացի, որոնց 95 տոկոսն անչափահաս է:
«Գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, ուստի արձակուրդները կնպաստեն, որպեսզի նվազման տեմպը շարունակվի»,- նշեց Ավանեսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում առկա գրիպի դեմ պատվաստանյութերն օգնում են, որպեսզի խուսափենք նաև գրիպի ծանր ընթացքներից։ Նա իրավիճակի նկատվող կայունությունը կապեց դպրոցական արձակուրդների հետ:
Նախարարի խոսքով` սեպտեմբերից Հայաստանում առկա են գրիպի դեմ պատվաստանյութեր, որոնք կորոնավիրուսի պատվաստանյութի հանդեպ հակացուցում չունեն:
Ի դեպ՝ նախարարությունը երկուշաբթի կհրապարակի իր որոշումը հանրային վայրեր միայն ՊՇՌ թեստերի կամ պատվաստման հավաստագրով մուտք գործելու մասին։ Այն ամբողջովին թվայնացված է և թղթերի տրցակներ վերցնելու կարիք չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։