Մահացել է հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը։
Ռազմիկ դավոյանը 1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 1989 թվականից եղել է «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահը, 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահը, իսկ 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ։ 1999-2003 թվականներին նա եղել է ՀՀ նախագահի խորհրդական։
2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս էր։
Ռազմիկ Դավոյանը բազմաթիվ պետական պարգևների է արժանացել։ 2017-ին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։