ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը ո՞վ է կայացրել, արդյո՞ք Ռուբինյանն ունի լիազորություններ բանագնաց լինելու։
«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակում օժտելու որոշումը ես եմ կայացրել և կայացրել եմ՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ Անվտանգության խորհրդին, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ անկախ նրանից՝ ով կբանակցի, գործընթացի ամբողջ պատասխանատվությունը ինքն է կրում։
Մանրամասն՝ տեսանյութում։