8 ամիս շարունակ Հայաստանի սուվերեն տարածքի խաթարումը վերացնելու ձևը՝ ՀՀ-ի դիմումն է ՀԱՊԿ-ին։ Ադրբեջանցիներն օկուպացրել են ավելի քան 40 կմ տարածք, ինչո՞ւ Հայաստանը 8 ամսվա ընթացքում ՀԱՊԿ-ին դիմում չի ներկայացրել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյան՝ իր խոսքն ուղղելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
«ՀԱՊԿ–ը կազմակերպություն է, բանակ չէ, և ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, գործի են դրվում առաջին հերթին քաղաքական մեխանիզմները, և միայն դրանց անհնարինության դեպքում նախատեսված են արդեն խորհրդակցություններ ու գետնի վրա միջամտություն»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը չբացառեց, որ եթե հարկ լինի, Հայաստանը կրկին կդիմի ՀԱՊԿ–ին։
Մանրամասն՝ տեսանյութում։