Եթե մեզ հաջողվի հասնել տարածաշրջանային կոմունիկայցիաների և ընդհանրապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, ապա դա նշանակում է Հայաստանը Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետևանքներով։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են:
«Եթե Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանն ու Իրանն էր իրար հետ կապելու, ապա այս սցենարով երկաթուղին Հայաստանը կապում է ԻԻՀ-ի և Ռուսաստանի հետ»։
Ըստ Փաշինյանի՝ հաղորդակցության ուղիները տրանզիտային հսկայական հոսքեր են ապահովելու: «Ճանապարհների բացումը տրազիտային հոսքեր են բերելու Պարսից ծոցից դեպի Սև ծով, Եվրոպայից, Թուրքիայից, Միջին Արևելքից դեպի Ռուսաստան: Այստեղ է, որ Հայաստանը և նաև Ադրբեջանը հսկայական տրազիտային եկամուներ են ստանալու»,- ասել է վարչապետը: