Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային տվյալները․
✓ 1332 նոր դեպք
✓ 4381 թեստավորում՝ բացասական արդյունք
✓ 155 առողջացած
✓ 4 մահվան դեպք է գրանցվել
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8032 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1525 է:
Ընդհանուր կատարվել է 2 685 238 թեստավորում: