Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են։ Այս պահին նաև Հայաստանի և Թուրքիայի միջև նոր սկսված հարաբերությունների մասին խոսակցություն կա՝ հատուկ ներկայացուցիչների միջոցով։ Այդ խոսակցությունները նոր են սկսվել, և զարգացումների մասին կտեղեկացնեն հատուկ ներկայացուցիչներն ու արտաքին գերատեսչությունը։
Խոսակցությունները, թե Գյումրիի 102-րդ ռազմաբազան կարող է փակվել, անհիմն են։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման պարագայում ռազմական բազան պարզապես պետք չի լինի։
Իր հերթին Վահագն Հովակիմյանը նշեց, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի պայմանագիրը մինչև 2049 թվականն է։ Նման լուրեր տարածելն անհեթեթություն է։