Բաքվում Երևանից դրական ազդակներ են ստանում Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում։ Ինչպես հաղորդում է Բաքվի Trend գործակալությունը, այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանա-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ղասեմիի հետ հանդիպման ժամանակ:
Ալիևի խոսքով՝ արդեն ակտիվորեն կառուցվում են և՛ ավտոմոբիլային, և երկաթային ճանապարհներ։ Հայաստանը, ինչպես նշել է Ալիևը, ծրագրում է այդ աշխատանքը սկսել իր կողմից։
«Մի խոսքով, հուսով եմ, որ հետպատերազմյան շրջանը նոր հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Իհարկե, շատ կարևոր է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ներդրումն այդ գործում», – ասել է Ալիևը։