Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա կորոնավիրուսային տվյալները․
✓ 1931 նոր դեպք
✓ 5790 թեստավորում՝ բացասական արդյունք
✓ 147 առողջացած
✓ 1 մահվան դեպք է գրանցվել։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334696 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11408 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8033 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1525 է: Ընդհանուր կատարվել է 2692959 թեստավորում: