Քանի դեռ հանրապետության նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը ՀՀ գործող նախագահ է, այսօր էլ Հայոց Բանակի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, անլուրջ է խոսել նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու մասին։ Այս մասին Եռաբլուրում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերին։
Միևնույն ժամանակ Մարուքյանն ասաց, որ շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրեն մշտապես տեսնում են տարբեր բարձր պաշտոններում։ Նրա կարծիքով՝ նույնիսկ իշխանությունները չեն քննարկել թեկնածության հարցը, քանի դեռ նախագահը մնում է պաշտոնում։
Մարուքյանը պարտադիր չի համարում պաշտոն զբաղեցնելը հայրենիքին ծառայելու համար, ասում է՝ ինքն այս պահին ավելի շատ արտաքին դաշտում է, քան ներքաղաքական կյանքում։
Մանրամասները՝ տեսանյութում։