ԱԺ «Հայաստան խմբակցության» ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է ընդդիմության կողմից ներկայացված «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարությանը։
Սեյրան Օհանյանն այսօր առաջարկեց հարցը ներառել ԱԺ նիստերի օրակարգում ու քննարկել այն։ Նա նաև նշեց, որ հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության շահերից։
«Հակառակ դեպքում մենք սա կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում»,- ասաց նա։
Սեյրան Օհանյանի դիտարկումները վրդովեցրին ՔՊ-ականներին։
Արձագանքելով՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Դեռ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում»։
ԱԺ նախագահի պարտականնությունները կատարող Հակոբ Արշակյանն էլ հավելեց․ «Մնում է՝ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվերակությունից առաջ ու հետո»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։