Առողջապահության նախարարությունը ներկայացրել է մարտի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ առկա համաճարակային տվյալները․
✓ 259 նոր դեպք
✓ 3382 թեստավորում
✓ 486 առողջացած
✓ 12 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420757 դեպք, որոնցից 404157 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6472 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8505 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1617 է:
Ընդհանուր կատարվել է 2906066 թեստավորում: