Մայրաքաղաքում մարտի 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի երեկոյան ժամերին, 7-ին և 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Մարզերում մարտի 4-ի գիշերը և առավոտյան, 7-ին, 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի ցերեկը, 6-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, մարտի 4-ի գիշերն առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։
Մարտի 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին կնվազի 6-8 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։