ԱԺ աշխատանքային հարցով եմ եկել և որևիցե բան չունեմ ասելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ չմեկնաբանելով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման պայմանավորվածությունները։
Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքները քննող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին Բաբայանի մասնակցության մասին հարցին, այն դեպքում, երբ նա պատերազմի ժամանակ պաշտոն էր զբաղեցնում, Բաբայանը պատասխանեց.
«Ինչքան ես ձեզ բացատրեմ՝ ես պատերազմի ժամանակ պաշտոն չեմ զբաղեցրել, բանակը չի՛ ենթարկվում Արցախին»։
Հարցին, թե թշնամին մեզ հետ ուժի լեզվով է խոսում, հետևաբար ի՞նչ սահմանազատման մասին է խոսքը, Բաբայանն ասաց․
«Բա ես ձեզ էն վախտ ասացի՝ բանակ պահեք, որ ուժի լեզվով չխոսի»։