Ղրիմը և Ուկրաինայի հարավի ուկրաինացի ազգայնականներից ազատագրված տարածաշրջանները հեռանկարում կարող են միավորվել մեկ նոր դաշնային օկրուգում, դա պատմականորեն արդարացված է և համապատասխանում է ժամանակի ոգուն, հայտարարել է Պետդումայի Ղրիմի տարածաշրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետը:
«Ուկրաինայի հարավային շրջանները պատմականորեն պատկանել են Ռուսաստանին։ Դրանք բնիկ ռուսական հողեր են, որոնք զարգացել են Ռուսաստանի կողմից։ Դրա համար էլ նրանց վերադարձը Ռուսաստանի կազմ կանխորոշված է։ Ղրիմը և ուկրաինացի ազգայնականներից ազատագրված տարածաշրջանները, որոնց թվում Խերսոնն է և Զապորոժյեի մարզի մի մասը, հեռանկարում կարող են միավորվել մեկ նոր դաշնային օկրուգում: Դա պատմականորեն արդարացված է և համապատասխանում է ժամանակի ոգուն։ Ուկրաինայի հարավում ապրում է ռուսական մշակույթ կրող բնակչություն»,- «РИА Новости»-ին ասել է Շերեմետը։
Նրա խոսքով՝ այսօր ժամանակն է վերականգնել նախկին Տավրիկյան նահանգի տնտեսական կապերն ու տարածաշրջանների համագործակցությունը, որի մեջ ժամանակին մտնում էին Ղրիմը, ինչպես նաև Ուկրաինայի ներկայիս Խերսոնի և Պրիազայի շրջանների տարածքները:
«Դա կլինի Ռուսաստանի Դաշնության հզոր, մոնոլիտ և ինքնաբավ նոր դաշնային օկրուգը։ Այն կարելի է անվանել կա՛մ Ղրիմի դաշնային օկրուգը, կա՛մ Տավրիկյան դաշնային օկրուգ»,- ասել է պատգամավորը։
Ռուսական զորքերն Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության ընթացքում վերահսկողության տակ են վերցրել երկրի հարավում գտնվող Խերսոնի մարզը։ Ավելի ուշ Խերսոնի մարզում և Զապորոժիեի մարզի հարավում սկսել են ձևավորել ռազմաքաղաքացիական վարչակազմեր, սկսել են ռուսական հեռուստառադիոհեռարձակման գործընթացը, իսկ բնակչությունը սկսել է ավելի լայն օգտագործել ռուսական ռուբլիները հաշվարկների ժամանակ: