ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ․
✓ 0 նոր դեպք
✓ 1 745 թեստավորում
✓ 16 առողջացած
✓ մահվան դեպք չկա։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 019-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 057 702 թեստավորում: