Մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա HipNoyz ծրագրով համերգային երեկոն։
Երևանի ջազ համայնքը հետաքրքիր կազմերով պարբերաբար ուրախացնում է իր հանդիսատեսին: Այս մասին հայտնում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից։
Վահագն Հայրապետյանի (դաշնամուր), Արտյոմ Մանուկյանի (թավջութակ) և Արման Մնացականյանի (հարվածային գործիքներ) միասնական ելույթն այս անգամ ոչ միայն կզարմացնի իր ունկնդրին, այլև կհիպնոսացնի իր HipNoyz ծրագրով: