«Միասին» շարժման ակտիվիստները և Հայաստանի, Ռուսաստանի դրոշներով և Գեորգիևյան 100 մետրանոց ժապավենով Հայաստանի քաղաքացիները երթ են իրականացրել դեպի Հաղթանակի զբոսայգի։ Այս մասին նշվում է Երևանում Ռուսական տան Facebook-յան էջում։
«Շատերը գնում էին Հայրենական մեծ պատերազմի վետերան հարազատների դիմանկարներով։ Հավերժական կրակի մոտ դրոշներով կազմվել է Z սիմվոլը՝ որպես խորհրդանիշ այն բանի, որ ֆաշիզմի դեմ պայքարը շարունակվում է»,-նշվում է հաղորդագրության մեջ։