Պատերազմից հետո հայկական կողմը շատ ավելի ակտիվորեն է դրսևորում միջպետական իրավական պրոցեսներում։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ըստ Կիրակոսյանի՝ միջազգային իրավական դատարանները կարողանում են ազդել Ադրբեջանի վրա։ «Դրանիք Ադրբեջանի վրա հիմնականում ունեն ռեպուտացիոն ազդեցություն»,-նշեց միջազգային ատյաններում ՀՀ ներկայացուցիչը՝ բերելով Բաքվի կողմից «Ռազմավարի պուրակի» մանեկենների և սաղավարտների հեռացումը։
«Արդարադատության միջազգային դատարանում գերիների հարցով լսումների ժամանակ իրականացվեց գերիների վերադարձ։ Մշակութային ժառանգության պահպանման հարցով դեռևս շոշափելի արդյունքներ չունենք»,-նշեց Կիրակոսյանը։