Ոստիկանությունը, խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, անհամաչափ և բիրտ ուժի կիրառմամբ, Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հատվածից ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների: Այս մասին գրում է «Հայրենիք» կուսակցության իրավաբան Արսեն Բաբայանը։
«Այս պահին ապօրինի ձերբակալված են Կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, կուսակցության բազմաթիվ անդամներ, որոնց մեջ են Դավիթ Բաղդադարյանը, Ազատ Զաքարյանը»,- հայտնել է նա:
Նշենք, որ ավելի ուշ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթեյանը հայտնել է, որ «Երևանը կանգնած է»։
Նշենք, որ բերման են ենթարկվել նաև Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Աշոտյանը, Լևոն Քոչարյանը։
«Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։ Ու այդ թիվն անընդհատ մեծանում է»,- գրել է նա։
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում:
Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ առավոտից փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի երթևեկությունը։ Նա կոչ է արել սովորողներին դասերի չհաճախել, աշխատողներին չգնալ աշխատանքի՝ տեղեկացնելով գործատուին, և միանալ ընդդիմության պայքարին։