Ընդդիմության կողմնակիցներն այսօր նույնպես երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
Երթի մասնակիցները, մասնավորապես, անցել են ՀՀ վարչապետի նստավայրի մոտով։ «Սրանք վերջին օրերն են, երբ այստեղ մեկ մարդ է ապրում։ Կառավարական առանձնատները պետք է ծառայեն ժողովրդին», – հայտարարել է «Դիմադրության շարժման» առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը
Նշենք, որ այսօրվա հանրահավաքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ ճանապարհները փակելու բողոքի ակցիաները վաղն առավոտյան ևս շարունակվելու են: