Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Կքննարկվի 5 հարց, այդ թվում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։