Ադրբեջանական սփյուռքի Մոսկվայի մարզի նախկին ղեկավար Գալիբ Աղաևը արտաքսվել է Ռուսաստանից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ ԶԼՄ-երի՝ Աղաևի հետ Ռուսաստանից արտաքսվել է Սփյուռքի ակտիվիստ, «Պատրիոտ TV» Youtube-ի ղեկավար Ջեյհուն Ալիևը։ Իրավապահ մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան և արտաքսվել Ադրբեջան։
Նշվում է, որ Աղաևի արտաքսման մասին որոշումն ընդունվել է 2021 թվականի վերջին՝ Խիմկիի քաղաքային դատարանի կողմից: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ և տուգանել 5 հազար ռուբլով՝ ՌԴ տարածքից հարկադիր արտաքսմամբ: