Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նշվում է, որ Ն. Փաշինյանն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: