«Դիմադրություն» շարժման անդամները փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը։ Նրանք վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան»։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փորձում են բացել ճանապարհը։
Նախօրեին շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը Երևանում և հանրապետության մարզերում քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակվելու են։ Այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք չի լինելու։ Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա համապետական հանրահավաք։ Մինչ այդ, ժամը 16:00-ին Սարդարապատից կմեկնարկի ավտոերթ դեպի Երևան՝ Ֆրանսիայի հրապարակ։