ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում մայիսի 23-30-ի դրությամբ․
✓ 24 նոր դեպք
✓ 10 307 թեստավորում
✓ 385 առողջացած
✓ 1 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 963 դեպք, որոնցից 412 606-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8625 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 099 602 թեստավորում: