ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանից տեսանյութ է հրապարակել, որում պարզաբանում է, որ ի հեճուկս Իշխան Սաղաթելյանի հայտարարության, թե իրենք փախել են, ինքն աշխատավայրում է:
«Ծոծրակդ կտեսնես, մեզ փախած չես տեսնի, հարգելի՛ արագավազ»,- Սաղաթելյանին հակադարձել է Վահագն Ալեքսանյանը:
Նշենք, որ Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին հայտնել էր, թե իշխանականները շենքից փախել են, ուստի շարժվում են կառավարական առանձնատուն: