Սոչիում վայրէջքի ժամանակ տեղի է ունեցել ինքնաթիռի ձախ շասսի մասնակի բռնկում, կրակը մարվել է, տուժածներ չկան, հայտնում է Կուբանի «աերոդինամիկա» օդանավակայանների օպերատորը:
«Nordwind ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի վայրէջքի ժամանակ, որն ուղևորվում էր Կազանից, տեղի է ունեցել ձախ շասսիի մասնակի բռնկում։ Օդանավակայանի բոլոր ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ հրդեհը օպերատիվ կերպով մարվել է, տուժածներ չկան», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օդանավում եղել է 191 ուղևոր, մարդկանց դուրս են բերել ինքնաթիռից: Այժմ ընթանում է շասսիի փոխարինում։ «Օդանավակայանն ինքնաթիռների ընդունումը և թողարկումը կանոնավոր ռեժիմով վարում է երկրորդ գծի օգտագործմամբ»,-պատմել են օպերատորի մամուլի ծառայությունում: