Այն, թե ինչպես են իշխանությունները կառավարության նիստում կամ հարզարույցներում ներկայացնում ՊՆ կառուցվածքային փոփոխությունները, խոսում է այն մասին, որ գործող օրենքներին լիարժեք չեն տիրապետում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նա մեկնաբանեց, թե 2008 թվականի ՊՆ օրենքի փոփոխությունն ինչ նշանակություն ուներ։ Մինչ այդ ՊՆ ղեկավարի պաշտոնենրը քաղաքացիական պաշտոններ են եղել, բացի 1999 թվականին Վաղարշակ Հարությունյանից։ Այդ փոփոխության արդյունքում ՊՆ ղեկավարի ու ԳՇ պետի պաշտոնները հստակ առանձնացվեցին։ Նախարարը պատասխանատու էր որպես քաղաքական թիմի անամ, իսկ ԳՇ պետը ԶՈւ զորային կառույցի պատասխանատուն էր։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեկ արտահայտությամբ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին՝ չհասկանալով, որ այսօրվա գործող օրենքով էլ այդ հրամանատարական ուղղությունը գոյություն ունի՝ պաշտպանության նախարար և նրան ենթարկվող գլխավոր շտաբի պետ։ Եթե ՊՆ ղեկավարը բացակայում է, նրա պարտականությունները ստանձնում է նրա քաղաքական տեղակալը, որը, Սեյրան Օհանյանի խոսքով, հնարավոր է՝ անփորձ լինելով, ղեկավարելու է փորձառուին։ Բացի դա գլխավոր հրամանատարը լինելու է պաշտպանության նախարարը, որը քաղաքական դեմք է, կարող է ոչ մի փորձառությւն չունենալ։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության որոշմամբ ընդունվեց պաշտպանության նոր օրենքը, որի համաձյն ԳՇ պետը նախատեսվում է նաև ՊՆ առաջին տեղակալի պաշտոնում։