ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին 168․am–ի փոխանցմամբ հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Հիմնադրամի նիստին մասնակցության առաջարկը ևս Սերժ Սարգսյանը մերժել էր՝ համարելով ոչ նպատակահարմար: