• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
30 Սեպտեմբեր 2023 13:05
  • 393.4
  • 417.4
  • 4.02
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Քրեական ենթամշակույթ կրող 7 անձի նկատմամբ գործ է հարուցվել

Հայաստան,
06 Հուլիս 2022 20:19
ShareShareShare
Наш Telegram
telegram

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձն իր կողմից ստեղծած և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ հանդիսացող Արմեն Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին՝ իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբա­նումներ: Այդ ընթացքում «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի անձը ներկաներին հանձնարա­րականներ է տվել՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացա­ռապես քրեական աստիճանակար­գության բարձրագույն կարգավիճակ ունե­­ցող անձանց դիմե­լու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կա­տա­րել են վերջինիս պա­հանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­մանը և ներգրավ­վելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրակա­նացմանը։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Չայկովսկի և Թամանյան փողոցների հատման խաչմերուկում գտնվող շինությունում «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի կողմից կատարված պարզաբանման վերաբերյալ խոսակցության ժամանակ խմբավորման անդամներ Ցոլակ Գևորգյանը և Արմեն Վարոսյանը Կարեն Վարոսյանին են փոխանցել վերոնշյալ հանձնարա­րականը, որից հետո վերջինս իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարա­րականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին:

Այնուհետև, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց­ների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը: Մասնավորապես, դերա­բաշխման համաձայն՝ խմբավորման անդամներից մեկը, 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված՝ ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին, ովքեր ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին:

Վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակա­տա­րողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ, որից հետո, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Իգիթյանը «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայրում նրան է փոխանցել նշված գումարը:

Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ն հավա­քագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավոր­ման մեկ այլ անդամի հրահանգել է հանցա­վոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, ևս մասնակցելով նշված խմբավոր­մանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս և Ցոլակ Գևորգյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին են փոխանցել նշված գումարը:

Քրեական գործի շրջանականերում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարակությամբ՝ Ռաֆիկ Իգիթյանի բնակարանի նկուղում քողարկված և թաքստոցի մեջ պահված չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է 180.000 ԱՄՆ դոլար, Կարեն Վարոսյանի բնակարանից՝ «Բերետա» տեսակի ատրճանակ և 8 փամփուշտ, իսկ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակարանից՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի», մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանցից 6-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, վերջիններս ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

telegram
Tags: «օրենքով գող»ՀՀ քննչական կոմիտեքրեական ենթամշակույթ

Առնչվող Նորություններ

ԼՂ բնակչությանն ուղղված Ֆրանսիայի մարդասիրական բեռը հասել է Հայաստան․ ՀՀ ԱՆ

ԼՂ բնակչությանն ուղղված Ֆրանսիայի մարդասիրական բեռը հասել է Հայաստան․ ՀՀ ԱՆ

30 Սեպտեմբեր 2023 00:36

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են Ֆրանսիայից ուղարկված 5...

Ժամը 16։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 93 հազար անձ

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 98․929 անձ․ Նազելի Բաղդասարյան

29 Սեպտեմբեր 2023 23:44

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98․929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։Բաղդասարյանը հայտնել...

«Մենակ չեմ, հայության մեջ եմ»․ ինչպես են ապրում Արցախից տեղահանվածները

«Մենակ չեմ, հայության մեջ եմ»․ ինչպես են ապրում Արցախից տեղահանվածները

29 Սեպտեմբեր 2023 21:32

Ժամը 20։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 98․625 անձ․ Նազելի Բաղդասարյան

Ժամը 20։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 98․625 անձ․ Նազելի Բաղդասարյան

29 Սեպտեմբեր 2023 20:31

Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98 625 անձ արդեն Հայաստանում է, հայտնել է, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝...

Վարչապետի մամուլի քարտուղարը ներկայացնում է «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը (ուղիղ)

Վարչապետի մամուլի քարտուղարը ներկայացնում է «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը (ուղիղ)

29 Սեպտեմբեր 2023 20:00

ՔԿ-ն երկարաձգել է քննիչների ցուցակը համալրելու մրցույթը՝ Արցախցիների մասնակցության նպատակով

ՔԿ-ն երկարաձգել է քննիչների ցուցակը համալրելու մրցույթը՝ Արցախցիների մասնակցության նպատակով

29 Սեպտեմբեր 2023 19:47

Արցախցիների մասնակցության հնարավորության ստեղծման նպատակով ՀՀ քննչական կոմիտեն երկարաձգել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության...

Ավելին
  • Լուրեր
Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը

Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը

30 Սեպտեմբեր 2023 12:59
Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու

Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու

30 Սեպտեմբեր 2023 12:45
Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 100 417 անձ, հաշվառվել է 81 139-ը. Բաղդասարյան

Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 100 417 անձ, հաշվառվել է 81 139-ը. Բաղդասարյան

30 Սեպտեմբեր 2023 12:29
Արտակ Բեգլարյանն Ալիևին առաջարկում է դելիմիտացիա անել նաև Արցախի սահմանները

Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ. մեծ մասը պաշտոնյաներ են. Բեգլարյան

30 Սեպտեմբեր 2023 12:15
Կառավարությունը ներկայացնում է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության մանրամասները (ուղիղ)

Կառավարությունը ներկայացնում է Արցախից բռնի տեղահանվածների աջակցության մանրամասները (ուղիղ)

30 Սեպտեմբեր 2023 12:00
Արևմուտքի բարոյական պարտականությունն է պաշտպանել հայ քրիստոնյա եղբայրներին՝ առանց եթեների և առանց բայցերի. Պոցոլո

Արևմուտքի բարոյական պարտականությունն է պաշտպանել հայ քրիստոնյա եղբայրներին՝ առանց եթեների և առանց բայցերի. Պոցոլո

30 Սեպտեմբեր 2023 11:39
Արցախից Հայաստան մուտք գործած ամեն երրորդ քաղաքացի երեխա է. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է ԼՂ-ից եկած ուսուցիչների տվյալները. գրանցման կարգը

30 Սեպտեմբեր 2023 11:15
Կանադայի հայ համայնքը դուրս է եկել փողոց Արցախի աջակցության համար

Կանադայի հայ համայնքը դուրս է եկել փողոց Արցախի աջակցության համար

30 Սեպտեմբեր 2023 10:38

ԶԼՄ-ները կապ են տեսել գերեվարված մարդկանց ու Փաշինյանին ընդդիմախոսելու մեջ

30 Սեպտեմբեր 2023 10:21
Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով

Տարադրամի փոխարժեքն ըստ հայաստանյան բանկերի՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ

30 Սեպտեմբեր 2023 09:51
Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը
Արցախ

Կիպրոսի ԱԳՆ-ն դիտարկել է ԼՂ-ից տեղահանվածներին իրենց երկրում տեղավորելու հնարավորությունը

30 Սեպտեմբեր 2023 12:59

Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը, հաղորդում են կիպրական լրատվամիջոցները։ «Կիպրոսի կառավարությունը...

Կարդալ
Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու
Առողջություն

Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ՀՀ տեղափոխելու

30 Սեպտեմբեր 2023 12:45

Ստեփանակերտում այժմ մնացել է 15 հաշմանդամ քաղաքացի, որոնց տեղափոխելու համար արդեն ուղարկվել են շտապօգնության մեքենաներ, «Հումանիտար կենտրոնի» ուղիղ եթերում առողջապահության...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ