Հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ «Քսանյակի խմբի» անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտադրելով Ուկրաինայի իրավիճակը։ Հաստատվել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ Արևմուտքի կողմից կիևյան ռեժիմի ռազմատենչ նկրտումներին հետագա աջակցության անընդունելիության մասին։ Նշվածը խթանում է ուկրաինական իշխանություններին՝ ավելի վաղ ձեռք բերված խաղաղ համաձայնություններից հետքայլ անելու տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև այլ միջազգային հարցերի, այդ թվում՝ Սև ծովում և բազմակողմ կառույցների շրջանակներում Ռուսաստանի ու Թուրքիայի փոխգործակցությանը։
Նախարարները գոհունակություն են հայտնել 2022թ. երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում՝ առկա ձևաչափով»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։