Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանի «Սաննի Բիչ» քոթեջային ավանում կառուցվող տան սալերի փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել։ Բժիշկները չեն կարողացել օգնություն ցուցաբերել, քանի որ ստիպված են եղել սպասել փրկարարներին, հայտնում է MK-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, երկհարկանի առանձնատանը երկու շինարարներ էին աշխատում։ Երկու շինարարներն էլ եղել են առաջին հարկում, երբ առաստաղն անսպասելիորեն փլուզվել է։ 45-ամյա Արմենի (անունը փոխված է) վրա բետոնե սալ է ընկել, մյուս շինարարին հաջողվել է հետ ցատկել։
Միջադեպի ականատեսներն անմիջապես շտապօգնություն են կանչել։ Բժիշկներն արագ են ժամանել, սակայն տուժածին փրկել հնարավոր չի եղել։ Երբ ներս են եկել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և բարձրացրել սալը, տղամարդուն մահացած են գտել։
Փլուզման պատճառ կարող էին լինել հորդառատ անձրևները։
Տղամարդու մահվան դեպքի առթիվ Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննություն է անցկացվում։