«Զանգեզուր»-ի արգելոցում կրկին նշմարվել են հայկական մուֆլոններ: Այս մասին հայտնում են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Facebook-յան էջում։
«Դիտարկման արդյունքներով, որին մասնակցել է նաև Բնապահպանության փոխնախարար Արամ Մեյմարյանը, 2022 թվականի հուլիսի 14 – ին «Զանգեզուր» արգելոցում կրկին արձանագրվել են հայկական մուֆլոններ», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: