Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չորս տուրից հետո ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի համաշխարհային օլիմպիադայում 2-րդ հորիզոնականում է։ Այս մասին են վկայում ՖԻԴԵ-ի կայքում հրապարակված տվյալները։
Առաջին տեղում Հնդկաստանից ժամանած թիմն է, երրորդում՝ Իսրայելի թիմը։ Նախօրեին Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին, ինչն էլ կանխորոշեց մրցաշարային աղյուսակի զգալի առաջխաղացումը: 5-րդ տուրում հայ շախմատիստները կհանդիպեն Անգլիայի հավաքականի հետ, որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Հայաստանի կանանց հավաքականը չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում է: Նախօրեին Հայ շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթել են Իռլանդիայի հավաքականին: Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց թիմերով: Շախմատի տղամարդկանց հավաքականի կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: