Պետական պահպանության ծառայությանը 723,700.8 հազար դրամ կփոխանցվի։ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած նախագիծն այսօր կառավարության կողմից հավանության արժանացավ։
Ըստ հիմնավորման՝ Պետական պահպանության ծառայությանը 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը:
Նախագծով ակնկալվում է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովում և դրված խնդիրների առավել արդյունավետ կատարում: