Հայաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացած ևս մեկ անձի դի է հայտնաբերվել։ Այսպիսով, մահացածների թիվը հասել է 6-ի, հրապարակել են նաև մահացածների անունները, որոնց ինքնությունը պարզվել է։ Նրանք են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան. զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։
ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ 28 տուժածի բուժօգնություն է ցուցաբերվում, 28 քաղաքացի դուրս է գրվել, 17 հոգի պայթյունից անհետ կորած է համարվում։ Ահա նրանց անունները.
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
12․ Վանիկ Ամիրխանյան
13․ Անահիտ Խալաթյան
14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
15․ Արամ Հարությունյան
16․ Դավիթ Մխիթարյան
17․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տարածքը 8000-9000 քմ է։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 20 մարդ կարող է գտնվել առևտրի կենտրոնի փլատակների տակ։ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։