«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է: Ունենք 6 մահ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է ավելի քան 60 քաղաքացի, 15 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։