ՀՀ պետական պարտքը նվազել է 363 մլրդ դրամով (մոտ 900 մլն դոլար) կամ -8,2%-ով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Նա ներկայացրել է մանրամասներ, ըստ որոնց Կառավարության պարտքը նվազել է 366 մլրդ դրամով կամ -8,7%-ով։ Կառավարության արտաքին պարտքը նվազել է 585 մլրդ դրամով կամ -19,7%-ով։ Կառավարության ներքին պարտքը ավելացել է 219 մլրդ դրամով կամ 17,7%-ով։ Պարտքի միջին տոկոսադրույքը աճել է 1%-ով՝ դառպալով 5,68%։ Պարտքի 25,4%-ը ներքին պարտքն է, 74,6%-ը՝ արտաքին պարտքը։