ՀՀ Կառավարությունը գրավոր քվեարկությամբ հավանության է արժանացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծին, ըստ որի ՀՀ կառավարությունը 8.5 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ-Արցախ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար։ Որոշումն ընդունվել է երեկ` օգոստոսի 25-ին, գրավոր քվեարկության տարբերակով։
Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի համաձայն՝ պայմանագրերի շրջանակներում իրականացվելիք շինարարական աշխատանքների, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացված 5 միլիարդ 551 միլիոն 808 հազար ՀՀ դրամից՝ շինարարական աշխատանքներին կուղղվի՝ 5 միլիարդ 463 միլիոն 772 հազար ՀՀ դրամ, տեխնիկական հսկողությանը՝ 54 միլիոն 52 հազար ՀՀ դրամ և հեղինակային հսկողությանը՝ 33 միլիոն 983 հազար ՀՀ դրամ։